?

Log in

No account? Create an account
նուշ

nushuk


Люди, оставайтесь людьми................


Մի բուռ պոզիտիվ.....
նուշ
nushuk
Իմ հերոսները անցյալում են թողել ապահով կյանքը, բիզնեսն ու անհոգ առօրյան, եկել են էստեղ կառուցելու իրենց ապագան.... Շատերս կդժվարանանք հասկանալ, թե էդ հայրենիքն էդ ինչ ուժ ունի, որ եկել են....

Մեզ նոր պապա ա պետք....
նուշ
nushuk
Երթուղայինի մեջ եմ, մի կին բարձրացավ տղա երեխայի հետ: Մեքենայի մեջ մի 4-5 ջահել կար....ոչ մեկ իրան նեղություն չտվեց, վեր կենա. իրանք նստեն: Վեր կացա, կինը, թե` աղջի'կ ջան, դու կողքդ երեխային նստացրու, հերիք ա, ես կկանգնեմ: :)

Էդ ճուտը նստեց կողքս...չորս-հինգ տարեկան էր երևի...մեեեեեծ սիրուն աչքերով ու երկար թարթիչներով...:)

Երաժշտություն էի լսում, ոնց որ միշտ...մեկ էլ զգամ, էս երեխեն ինձ հետա, տեսավ չեմ լսում, սկսեց խուտուտ տալ.

-Էս ի՞նչ ես լսում....տո'ւր, ես էլ լսեմ... մի նաուշնիկն ինձ տո'ւր ...

-Առ, ճու'տ...

-Ես էլ սրանից ունեմ, մամայինս ա...լսի, բայց քո երգը ավելի լավն ա (Պոլ Մաքարթնիի My Valenite-ն էր էդ պահին)

-Վայ, հավանեցի~ր ...

-Բա անունս չե՞ս ուզում իմանաս, ես Աշոտն եմ...5 տարեկան եմ, քոլեջ եմ գնում, հեսա գիմնաստիկայի եմ գնալու:


Մնացածը :)Collapse )

Առավոտյան մի փունջ միտք
նուշ
nushuk
Շալվարիս էտիկետկան (ապրանքանշանը) խանգարում էր, էսօր որոշեցի քանդեմ-հանեմ.....մեկ էլ տեսնեմ՝ հայերեն տառեր...Արտադրված է Հայաստանում: :)))) Կարգին ուրախացա...էս իմ ամենահարմար ու սիրելի շալվարն ա :)
Երեկ դեմքի կրեմ առա (վաղուց ա՝ դրանից եմ օգտագործում, ու ասեմ՝ կարգին էլ թանկ ա)....սովորաբար, որ ասում եմ՝ մի հատ փորձեմ, վաճառողն ասում ա, չեմ կարա բացեմ, թանկ բան ա, եթե դու չառնես, էլ չեն առնի....ես էլ ոչ էլ խնդրեցի փորձել, սուսուփուս վերցրի, գնացի....տանը տեսա՝ բացած ա....մտածեցի՝ մեկը համառ ա եղել, ուզել ա փորձի (դե հիմա, մարդ ես)....Պարունակությունից ապշեցի....իսկական կրեմը չէր, իրա հոտը չուներ....զզվելի մի բան էր մեջը...իսկական զիբիլ....վաճառողը էժան մի բան լցրել էր մեջը՝ մտածելով՝ դե մի միամիտի վրա կծախեմ.... :(
Ինչ եմ ուզում ասեմ......մեծ սիրով սպասում եմ էն օրվան, որ սառնարանի, հեռուստացույցի, հագուստի, համակարգչի, հեռախոսի... վրա գտնեմ՝ ՛՛Արտադրված է Հայաստանում՛՛ ու ոչ զարմանամ, ոչ էլ ուրախանամ....
Ու ոչ պակաս սիրով էլ սպասում եմ էն օրվան, որ շառլատան հայրենակիցներիս մանրադիտակով էլ չգտնեմ...որ իմ երկրում չխաբվեմ՝ սկսած տենց տարրական բաներից...
Ինչ-որ երկար ստացվեց...բարի լու՜յս :)

Դովեղ գնացի....ապրելս եկավ....
նուշ
nushuk
Երեկ հայրենասիրության անսպառ դոզա եմ ստացել....ընդամենը պետք էր հասնել սահմանամերձ գյուղ, լինել ադրբեջանական կրակոցների տակ մեծացող բալիկների կողքին, զրուցել Դովեղ գյուղը տարիներ շարունակ պաշտպանած Դերենիկի հետ: Նա հակառակորդի վարքագիծն անգիր է արել, երկար ժամանակ իր հայրենի Դովեղը պաշտպանող վաշտի հրամանատարն էր, գիտի բոլոր ծակուծուկերն ու հակառակորդի ձեռագիրը: Ադրբեջանցիների կրակոցները նրան ընդհանրապես չեն վախեցնում.... գյուղացիներից շատերի նման կատաղած է մեր լրատվամիջոցների վրա, որ առանց գործից հասկանալու, չափազանցրել են իրականությունն ու գրել, թե մերոնք ոչ մի հակաքայլ չեն արել: Ասում է՝ շատ բան ասելով չի.... Դերենիկն ընդամենը 4 օր առաջ է հիվանդանոցից տուն եկել. սրտի ստենդավորում են արել.... երկու անգամ կաթված էր տարել: Գյուղի դպրոցի ռազմագիտության դասատուն է... վիրահատության հաջորդ օրը տուն է եկել... երեկ էլ չէր դիմացել, դպրոց էր գնացել՝ դասի: Մենք հանդիպեցինք, հենց դասի ժամին... երեխեքին բացատրում էր՝ ինչպես է պետք ինքնաձիգը ճիշտ պահել: Բառեր չեմ գտնում՝ նկարագրելու էն, ինչ զգացի էդ պահին... դասասենյակի մեեեեեծ պատուհանից թշնամու դիրքերն են երևում...ամեն վայրկյան դպրոցը նշանակետի տակ է, իսկ էստեղ երեխաները առանց ահի, ինքնավստահ ու լայն ժպիտով դասեր են առնում իր տունն ու ընտանիքը, իր գյուղն ու երկիրը թշնամուց ամենաուղիղ իմաստով պաշտպանող նվիրյալից: Այ իսկական հայրենասերն իրանք են, որ առանց վախի մշակում են ուղիղ սահմանի վրայի իրենց հողը, ժպտում են, բանի տեղ չեն դնում կրակոցներն ու հաստատակամ են՝ իրենց գյուղից մի քայլ անգամ հեռու չեն գնալու: Երեկ մի ամբողջ կյանք ապրելու դոզա եմ ստացել, գրողը տանի՜....

Ալո՛, էս Երկիր մոլորակի՞ց ա :))))
նուշ
nushuk
Խմբագրության հեռախոսը զանգում ա, վերցնում եմ.
-Ալո, բարև Ձեզ:
-Բարև Ձեզ:
-Աղջի՛կ ջան, ոնց որ ձենդ էդքան էլ ծանոթ չի...էս բնակարա՞ն ա:
-Բնակարան չի,-պատասխանում եմ:
-Հաաա՜.... իսկ կարողա՞ մարզպետարան ա:
-Չէ:
-Յաաա՜...կարողա ջրմուղ եմ զանգել:
-Ո,չ տիկի՛ն (սկզբունքորեն չեմ ասում՝ ուրա զանգել, հլը տեսնեմ՝ ինչ ա ուզում ):
-Այ քեզ հանելու՜կ....լավ, չլինի համատիրությու՞ն ա:
-Տիկի՞ն, կարողա "Поле чудес" ենք խաղում...կասե՞ք՝ ուր էիք ուզում զանգել, ում էիք ուզում:
-Աղջի՛կ ջան, վրես չգոռաս (բայց չէի գոռում էլի )...ոչ համատիրություն եք, ոչ բնակարան, ոչ մարզպետարան...մի հատ էլ դու՞ ես վրես մունաթ գալիս,- գոռգռաց տիկինն ու չրխկոցով վերջ տվեց մեր խորը բովանդակությամբ զրույցին:

Ես ընտրելու եմ....
նուշ
nushuk
Ես ընտրելու եմ նրան, ով համոզիչ կերպով կխոստանա, որ հայրենիքս կազատագրի կարմիր, կանաչ, դեղին, կապույտ, սպիտակ, սև պոլիէթիլենային տոպրակներից: Քաղաքից դուրս եկեք....ասենք, մի մարզ գնացեք....ամբողջ երկիրը ձմեռից հետո ծփում ա էդ տոպրակների մեջ....լացս գալիս ա....սենց չի կարելի...

Ընտրելու եմ նրան, ով մարդկանց կսովորեցնի էդ գույնզգույն պոլիէթիլենի հետ վարվելու կանոններն ու սիրել կտա շրջապատող միջավայրը, որ համընդհանուր աղբավայր չդարձնեն կանաչող ու ծաղկող (բառիս ուղիղ իմաստով) հայրենիքս....

Հա, մի բան էլ...աշխատեք էս սեզոնին դրսից հյուրեր, տուրիստներ չհյուրընկալել....անկեղծ եմ ասում, կամաչեք ուղղակի իրենց հիմա երկրում պտտել...

Էս էլ սենց :)
նուշ
nushuk
Ասում են, էսօր ամուսնության առաջարկություն անելու օր է.... ու չի կարելի մերժել: :) Վստահ եմ՝ հաջորդ էս օրը՝ դե 4 տարի հետո, էլ էս թեման ինձ համար ակտուալ չի լինի, ուստի էս անգամ եմ օրվա առաջարկն անելու.... :) Ուրե՜մն...ես ամուսնության առաջարկ եմ անում էն մեկին, որ հոգով խենթ ա, ստեղծագործ, ունի սիրուն Ժպտացող աչքեր, պատրաստ ա ամբողջ կյանքում ինձ բաունտի առնել, սիրում ա Վիլյամ Սարոյանի գործերը, դեմ չի, որ Մադագասկարում կամ Պոլինեզիայում ապրենք... ու սիրում ա ճամփորդել....:) Չգիտեմ՝ էդ մեկը աշխարհի երեսին կա՞, որտե՞ղ ա ապրում, կամ ապրու՞մ ա, թե՞ չէ, համենայն դեպս....մարդ ես, մեկ էլ տեսար :) Հա~, մեկ էլ, ասում են, Անահիտ Բախշյանը տենց ա ամուսնացել, տարիներ առաջ էս օրը ինքն ա ամուսնուն առաջարկ արել....

(no subject)
նուշ
nushuk
Երեկ ներկա էի Միացյալ նահանգների MIT համալսարանի Մեդիա լաբի գյուտարար, էությամբ խենթ ու ստեղծարար Թոդ Մաքովերի պրեզենտացիային...երեխե~ք, ցնցված եմ....այս մարդը երաժշտություն է քամում ամեն ինչից, բառացիորեն....Հայաստանում նրա մտքի թռիչքներից մեկն է, արդյունքում` նկարները երգում են...նկարները երաժշտություն են...սա երևակայություն չէ. սա իրողություն է, որի ականատեսը կարող ենք լինել այսօր. Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը` 20:00-ին համաշխարհային պրեմիերա է: Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը և "Դոգմա" ռոք-խումբը կատարելու են հայաստանցի և բոստոնցի փոքրիկների` նաև հաշմանդամ, երաժշտական կոմպոզիցիաները, ավելի ստույգ` նկարները: Հայաստանում է այս հրաշք տեխնոլոգիայի գյուտարարը` համաշխարհային երաժշտական նորարարությունների հեղինակ, գիտնական Թոդ Մաքովերը: Եթե չեք կարող ներկա լինել, հետևեք համերգին` ուղիղ միացմամբ` այս հասցեում. http://luys.am/am/livestream : Բաց չթողնեք այս բացառիկ իրադարձությունը: Անկեղծ ուզում եմ, որ էս հրաշքին մասնակից լինեք, թեկուզ օնլայն...Էսօր խոսել եմ էդ երեխաներից մեկի հետ, ում ստեղծագործությունը վաղը ֆիլհարմոնիկը կատարելու է...աղջիկը խուլ ու համր է, ընդհանրապես չի լսում, բայց էնպիսի գործ է ստեղծել, որ ուղղակի փշաքաղվում ես....

Փիլիսոփայաքստիկ :)
նուշ
nushuk
Ինչ ուզում եք ասեք, կարող եք նույնիսկ քարկոծել (էսօր ինչ-որ տարօրինակ բարի եմ ), բայց ես ավելի քան համոզված եմ. հայ կնոջ (աղջկա) գործը ինչ-որ հրապարակներում, ինչ-որ ամբիոնների մոտ դեմոկրատիա, հավասար իրավունքներ, բլա-բլա՜ ճվճվալը չի: Դրա փոխարեն հայ կինը (աղջիկը) պետք ա մեկին օգնի դասերը պատրաստել, մեկին կաթ տա, մեկին մանկապարտեզ ուղարկի, մեկին լողացնի, մեկին օրորոցային երգի...

Ձոն անտաղանդ վարորդի...
նուշ
nushuk
Ես էս երթուղայինների դարդից կամ կաթվածի բաժին եմ դառնալու, կամ դառնալու եմ փիլիսոփա ու մի քանի հատորանի գիրք գրեմ... Մի բան չեմ հասկանում. դժվա՞ր ա էդ անտեր ղեկին մի քիչ կիրթ, ուղևորի հետ վարվելու տարրական կանոններին ծանոթ մեկին նստացնել...Արդեն քանի անգամ ա` մի անտաշի մեքենայով եմ տուն հասնում...ամեն անգամ աչքիցս մի կիլոմետր ընկնում ա...Կամ գազանի նման ա քշում, ոնց որ, ասենք, կարտոշկայի պարկեր տեղափոխելիս լինի, կամ հիմար երաժշտություն ա լսում, կամ էլ լկտիաբար կռվում ա ուղևորներից մեկի հետ: Երեկ էլ պարզվեց` երեխու սիրտը նոր բան ա ուզում...էդ մասին ընկերոջն էր պատմում: Պարզվեց էդ նոր բանը աղջիկ ա: Մեքենան կանգառում կանգնած էր, դրսից երկու գեղեցկադեմ աղջիկներ զննում էին` ուր ա գնում էս երթուղայինը, սա` ընկերոջը. "Ապե'ր, այ սենց նոր բան եմ ուզում, դժվար հասանելի, այ սենց, որ ուզենաս, ավտոդ նստի, բայց չի նստում": Մեկ էլ աղջիկներից մեկը դուռը բացեց, հարցրեց` Մաշտոցի պողոտա գնում ա, սա թե. "Ծի'տ ջան, քո հըմար աշխարհի ծերն էլ կեթայի, մենակ թե մարդ կա մեքենայիս մեջ, թե չէ կտանեի":
Ասա մի ամբողջ երթուղայինի ժողովուրդ ինչո՞վ ա մեղավոր, որ պետք ա լսի էդ "չբավարարվածի" բարձրաձայն մտքերը: